Տնտեսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
ԱՄՆ-ում մտադրություն կա Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել մինչև նոյեմբեր
09/07/2024 17:35
Կիսվել

ԱՄՆ-ում մտադրություն կա Չինաստանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել մինչև նոյեմբեր

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կընդունի Չինաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ, որը կազդի նաև չինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վրա, որոնք, ըստ ամերիկյան կողմի, զինտեխնիկա են մատակարարում Ռուսաստանին և Իրանին: Այս մասին հայտարարել է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը:

«Պալատը կքվեարկի մի շարք օրինագծերի համար, որոնք հնարավորություն կտան հաջորդ վարչակազմին առաջին օրը հարվածել մեր թշնամու տնտեսությանը: Մենք կընդունենք պատժամիջոցների փաթեթը, կպատժենք չինական ռազմական ընկերություններին, որոնք ռազմական տեխնիկա են մատակարարում Ռուսաստանի Դաշնությանը և Իրանին, ինչպես նաև կդիտարկենք Չինաստանում ուղղակի ներդրումները սահմանափակելու տարբերակները», – ասել է նա:

Ջոնսոնը նաև նշել է, որ այս օրինագծերը կքննարկվեն մինչև նոյեմբերը կայանալիք Ներկայացուցիչների պալատի ընտրությունները: Նրա կարծիքով՝ նոր սահմանափակող միջոցներ են անհրաժեշտ, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դիմակայել Չինաստանին, որը քաղաքական գործիչը համարել է «միակ մեծ սպառնալիքը» իր երկրի համար:

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանից 4 ֆիզիկական և 41 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ինչպես պնդում է գերատեսչությունը, Ուկրաինայում հատուկ գործողության անցկացման հարցում Ռուսաստանին ենթադրյալ օժանդակություն են ցուցաբերել: Սև ցուցակում ընդգրկված ընկերությունների ճնշող մեծամասնությունը տեխնոլոգիական ոլորտից է:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85