AIG-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԵՏ ԳՆԵԼ ԻՐ ՊԱՐՏՔԱՅԻՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
Ամերիկյան ապահովագրական հսկան՝ American International Group (AIG) ընկերությունը, մտադիր է հետ գնել 1,25 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով և տարբեր արժույթներով (ԱՄՆ դոլար, ֆունտ և եվրո) արտահայտված իր սեփական պարտքային արժեթղթերը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի վերջին ԱՄՆ գանձապետարանը հայտարարել էր, որ որոշել է ավարտել AIG ապահովագրական ընկերության կապիտալում ունեցած իր բաժնեմասի վաճառքի ծրագիրը: Նախատեսվում է, որ վաճառքի կհանվի պետական փաթեթում ընդգրկված 234 մլն սովորական բաժնետոմս:
2008 թվականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, AIG ապահովագրական ընկերությունը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում և սնանկ չճանաչվելու նպատակով՝ մասնակիորեն ազգայնացվել:
Ավելի վաղ, 2012 թվականի սեպտեմբերին, ԱՄՆ գանձապետարանը վաճառել էր AIG ընկերության 637 մլն սովորական բաժնետոմս: