
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԻ ԱԽԹԱԼԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Տեղի է ունեցել «Ախթալայի առողջության կենտրոնի» հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Բուժհաստատությունը վերակառուցվելու է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում:
Այդ նպատակով ներդրվելու է շուրջ 45 մլն դրամ, որի 5%-ը համաֆինանսավորելու է համայնքը:
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: