Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՎՍՏՐԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
26/02/2013 11:18
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՎՍՏՐԻԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Փետրվարի 25-ին մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վիեննա։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում կայացել է Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ: Հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, ապա բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպման շրջանակում Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ վերջին տարիներին համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչը նշանավորվել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի պաշտոնական այցելությամբ Հայաստան։ Էդվարդ Նալբանդյանն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ հանդիպումներ են կայացել արտգործնախարարների մակարդակով, խորհրդատվությունները երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերական բնույթ են կրել, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը։ 

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են Ավստրիայի նախագահի Հայաստան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, Նախագահ Սերժ Սարգսյանի Ավստրիա կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքներին։ 

Նախարարներ Նալբանդյանն ու Շպինդելեգերը բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ, մտքեր փոխանակել միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը, Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ընթացող գործընթացները։ 

Ավստրիական կողմի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանը «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները» խորագրով ելույթ է ունեցել միջազգային հարաբերությունների բնագավառում Եվրոպայի ամենահին կրթօջախներից մեկը հանդիսացող Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում, որին ներկա են եղել Վիեննայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջատար քաղաքագետներ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Ելույթից առաջ տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Հանս Վինկելի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են Ավստրիայի դիվանագիտական կրթօջախի և ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75