
ԱՄՆ-Ն ԿՐՃԱՏԵԼ Է ՆԱՎԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
2012 թվականին ԱՄՆ-ն գրանցել է նավթի ներմուծման ծավալների 5% անկում: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նավթի ներմուծումը կազմել է օրական 8,492 մլն բարել/նավթ, ինչն ամենացածր ցուցանիշն է՝ վերջին շուրջ 15 տարվա կտրվածքով:
Հաշվետու տարում ԱՄՆ-ն առավել մեծ ծավալներով նավթ ներմուծել է Կանադայից, Սաուդիան Արաբիայից, Վենեսուելայից և Մեքսիկայից:
Ինչպես պարզաբանում են վերլուծաբանները՝ նավթի ներմուծման ծավալների անկումը պայմանավորված է երկրում «սեփական» նավթի արդյունահանման ծավալների աճով:
Կանխատեսվում է, որ 2013 թվականին ԱՄՆ-ն նավթի արդյունահանման ծավալները կավելացնի 14%-ով: