Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-0.50
OIL:  BRENT - 97.50+1.72 WTI - 92.92+1.86
COMEX:  GOLD - 4401.10-0.65 SILVER - 66.19+0.21
COMEX:  PLATINUM - 1840.20+0.78
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.25-1.89 EUR/GBP - 1.1622+0.08
FOREX:  EUR/USD - 1.1622+0.08 GBP/USD - 1.3534+0.10
STOCKS RUS:  RTSI - 828.08+1.00
STOCKS US: DOW JONES - 53414.25+0.00 NASDAQ - 26506.99+0.00
STOCKS US: S&P 500 - 7718.60+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 65269.33-1.70 TOPIX - 4050.33-1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25317.18-0.38 SSEC - 3940.55+0.20
STOCKS EUR:  FTSE100 - 10822.13-0.08 CAC40 - 8306.15+0.33
STOCKS EUR:  DAX - 26006.53-0.15
08/09/2026  CBA:  USD - 363.64-0.06 GBP - 491.9-0.48
08/09/2026  CBA:  EURO - 422.26-0.5
08/09/2026  CBA:  GOLD - 51472-158 SILVER - 766.6-14.92
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
04/03/2013 16:06
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ 11-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Երևանում կայացել է Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի հանդիսավոր բացումը: Մոսկվա կինոթատրոնում հանդիսատեսին ներկայացվել է Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներ, որից հետո կայացել է փառատոնի առաջին ֆիլմի՝ «Ակվարիում»-ի ցուցադրությունը: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հռչակել է 2013 թվականը Միջազգային ջրային համագործակցության տարի: Պայմանավորված վերը նշվածով Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերը անդրադառնում են ջրային թեմային:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիաստեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,- ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Որպես Հայաստանի խոշորագույն  հեռահաղորդակցության օպերատոր` «ԱրմենՏել» ընկերությունը  աջակցում  է  մշակութային և բնապահպանական ծրագրերին: Մենք հաճույքով ընդունեցինք Բրիտանական խորհրդի առաջարկը և դարձանք փառատոնի գլխավոր գործընկեր: Ջրային պաշարների հետ կապված մտահոգությունները բավականին լուրջ քննարկվում են ամբողջ աշխարհում  և այն արդիական է նաև Հայաստանում: Մենք բոլորս շատ ենք սիրում մեր երկիրը և հոգ ենք տանում շրջակա միջավայրի հանդեպ, իսկ այս փառատոնը հնարավորություն է ընձեռում մեզ այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ շատ կարևոր է, որ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով զբաղվեն ոչ միայն մասնագիտացված կազմակերպություններ, այլ նաև մշակույթի ներկայացուցիչները»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Փառատոնի շրջանակում «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվի բրիտանացի կինոգործիչների կողմից ստեղծված 9 ֆիլմ: Մարտի 2-ից  մինչև մարտի 7-ը ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա»  կինոթատրոնում՝ ժամը 16:00-ին և 18:00-ին, իսկ մարտի 8-ից մինչև մարտի 10-ը՝ «Նաիրի» կինոթատրոնում` ժամը 14:30 և 16:30: Մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

08/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.64
-0.06
Եվրո (EUR)
422.26
-0.5
Ռուբլի (RUR)
4.1996
-0.0031
Լարի (GEL)
139.27
+0.11
51472
-158
Արծաթ
766.6
-14.92