Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Աշխարհի 10 ամենածանրաբեռնված նավահանգիստներն` ըստ բեռնափոխադրումների ծավալի․ Ինֆոգրաֆիկա
02/08/2024 13:44
Կիսվել

Աշխարհի 10 ամենածանրաբեռնված նավահանգիստներն` ըստ բեռնափոխադրումների ծավալի․ Ինֆոգրաֆիկա

Այս տարի աշխարհի 10 ամենածանրաբեռնված նավահանգիստներից ինը գտնվում են Ասիայում, ինչը ցույց է տալիս համաշխարհային առևտրային հոսքերի տեղաշարժը դեպի արևելք:

Մատակարարման շղթաների տեղաշարժի և ինտեգրման խորացման շնորհիվ Ասիայում ներտարածաշրջանային առևտուրը զգալիորեն աճել է: 1990-ականներին ասիական արտահանման ավելի քան 70%-ը դուրս էր գալիս տարածաշրջանից, իսկ բեռնարկղերը հիմնականում դատարկ էին վերադառնում: Համեմատության համար նշենք, որ այսօր Ասիայի արտահանման մոտ 60%-ն իրականացվում է տարածաշրջանի ներսում:

Ահա աշխարհի 10 ամենածանրաբեռնված կոնտեյներային նավահանգիստները՝ ըստ տարեկան TEU թրաֆիկի: TEU-ն քսան ֆուտին համարժեք միավոր է՝ բեռնատարողության չափման համար:

N Անվանում Երկիր 2023 TEU
1 Շանհայի նավահանգիստ  Չինաստան 49.0 մլն
2 Սինգապուրի նավահանգիստ  Սինգապուր 39.0 մլն
3 Նինգբո-Չժուշան նավահանգիստ  Չինաստան 35.3 մլն
4 Շենժենի նավահանգիստ  Չինաստան 26.9 մլն
5 Ցինդաո նավահանգիստ  Չինաստան 26.4 մլն
6 Բուսանի նավահանգիստ Հարավային Կորեա 22.8 մլն
7 Տյանցզին նավահանգիստ  Չինաստան 21.8 մլն
8 Գուանչժոու նավահանգիստ  Չինաստան 20.8 մլն
9 Հոնկոնգի նավահանգիստ  Չինաստան 14.3 մլն
10 Ռոտերդամի նավահանգիստ  Նիդերլանդներ 13.4 մլն

Ինչպես տեսնում ենք, աշխարհի 10 ամենածանրաբեռնված նավահանգիստներից յոթը գտնվում են Չինաստանում, ինչը վկայում է համաշխարհային արտադրության և առևտրի մեջ նրա կենտրոնական դերի մասին:

2009 թվականից ի վեր երկիրը ապրանքների ամենամեծ արտահանողն է աշխարհում: Չինաստանի նավահանգստային ցանցի ընդլայնումն ու արդիականացումը առանցքային նշանակություն ունեն «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրականացման համար, որը ենթակառուցվածքների զարգացման գլոբալ ռազմավարություն է և ընդունվել է Չինաստանի կողմից 2013-ին: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի միջև կապերն ու առևտուրը՝ ստեղծելով երկաթուղիների, էներգետիկ խողովակաշարերի, մայրուղիների և ծովային ուղիների լայն ցանցեր:

Լինելով աշխարհի երկրորդ ամենամեծը՝ Սինգապուրի նավահանգիստը 2023-ին գրանցել է 39 միլիոն TEU: Ամեն տարի նավահանգիստ է մտնում 130 հազար նավ, որոնք կապված են աշխարհի ավելի քան 120 երկրների 600 նավահանգիստների հետ: Բացի այդ, օրվա ցանկացած ժամի նավահանգստում կա 1000 նավ:

Ասիայից դուրս Նիդեռլանդների Ռոտերդամի նավահանգիստը Եվրոպայի առաջատար կենտրոնն է: 15-րդ դարում ստեղծված նավահանգիստը ունի մոտ 40 կմ (25 մղոն) երկարություն և 10 կմ (6 մղոն) լայնություն: Վերջերս Ռոտերդամի նավահանգիստը մի քանի գործընկերների հետ համատեղ աշխատում է ինքնավար նավարկության նախագծերի վրա, որոնք թույլ են տալիս նավերը հեռակառավարել տեսախցիկների և սենսորների միջոցով, որոնք ծառայում են որպես նավի աչքեր և ականջներ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52