Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ուկրաինան հույս ունի 2.5 տարվա ընթացքում Արևմուտքից ստանալ 90 միլիարդ դոլար
02/08/2024 14:34
Կիսվել

Ուկրաինան հույս ունի 2.5 տարվա ընթացքում Արևմուտքից ստանալ 90 միլիարդ դոլար

Ուկրաինան ակնկալում է միջազգային գործընկերներից ստանալ զգալի ֆինանսավորում  և հույս ունի 2.5 տարվա ընթացքում ստանալ գրեթե 90 միլիարդ դոլար: Այս մասին ասվում է Ուկրաինայի Ազգային բանկի կայքում հրապարակված զեկույցում:

Երկրի ֆինանսների նախարարությունը հուլիսի վերջին հայտնել է, որ դաշնակիցները և միջազգային ֆինանսական հաստատությունները Կիևին տրամադրել են 89.6 միլիարդ դոլար բյուջետային աջակցություն` 2022-ի փետրվարից ի վեր: Դրանցից ավելի քան 27 միլիարդ դոլարը չվերադարձվող դրամաշնորհային միջոցներ են:

«Հիմնական սցենարը ենթադրում է 2024-2026 թվականներին համապատասխանաբար մոտ 38 միլիարդ դոլարի, 31 միլիարդ դոլարի և 21 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորման ներգրավում»,- ասվում է զեկույցում:

Ազգային բանկի տվյալներով՝ ընթացիկ տարում ակնկալվող ֆինանսավորումը չստանալու ռիսկն աստիճանաբար նվազում է, սակայն զգալի է մնում հետագա տարիների համար: Բացասական սցենարի դեպքում բյուջեի ֆինանսավորումը վերսկսելու հավանականությունը կաճի ներքին շուկայի սահմանափակ կարողությունների պայմաններում: Բացի այդ, կարող է լինել միջազգային պահուստների կրճատում, ինչը կհանգեցնի պետության արտաքին կայունության թուլացմանը և փոխարժեքի և գնաճային սպասումների վատթարացմանը: Այս դեպքում Ուկրաինայի գլխավոր դրամատունն ավելի խիստ դրամավարկային քաղաքականություն կվարի, քան նախատեսված է հիմնական սցենարով:

Ուկրաինան երկրորդ տարին անընդմեջ ձևավորում է ռեկորդային դեֆիցիտով բյուջե՝ ակնկալելով ծածկել դրա հիմնական մասը արևմտյան գործընկերների օգնությամբ։ Այս տարի այն կկազմի 43.9 միլիարդ դոլար: Մինչդեռ Արևմուտքում երկարատև քննարկումներից հետո տեղի է ունենում օգնության նոր փաթեթներ, և ԱՄՀ-ի առաքելության ղեկավար Գևին Գրեյը նշել է, որ ժամանակի ընթացքում Կիևին միջազգային աջակցությունը կնվազի, և երկրի իշխանությունները պետք է մշակեն ներքին ռեսուրսները ինքնաֆինանսավորման համար: Գերագույն Ռադայի բյուջետային կոմիտեի անդամ Պավել Ֆրոլովը զգուշացրել է, որ Ուկրաինան ունի բյուջեի ամենամեծ դեֆիցիտն աշխարհում, ռազմական գործողությունների պատճառով նրա ծախսերը երկու անգամ գերազանցում են եկամուտները:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45