Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Բելառուսի Ազգային բանկը թողարկել է մետաղադրամներ՝ «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր. 25 տարի» թեմայով
06/08/2024 13:05
Կիսվել

Բելառուսի Ազգային բանկը թողարկել է մետաղադրամներ՝ «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր. 25 տարի» թեմայով

Բելառուսի Ազգային բանկը շրջանառության մեջ է դրել «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր» հուշադրամները։ Այս մասին հայտնում են Ազգային բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Թողարկվել է արծաթե մետաղադրամ՝ 20 ռուբլի անվանական արժեքով, կշիռը՝ 33.63 գ, տրամագիծը՝ 38.61 մմ: Մետաղադրամից թողարկվել է 1500 օրինակ: Թողարկվել է նաև մետաղադրամի պղնձա-նիկելային տարբերակը՝ 3000 օրինակ:

Հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Բելառուսի պետական ​​զինանշանի ռելիեֆային պատկերը, դրա տակ՝ հատման տարին և անվանական արժեքները: Դարձերեսին պատկերված է Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության կազմավորման 25-ամյակին նվիրված խորհրդապատկեր:

Առաջին բելառուսական հուշադրամները հայտնվել են 1996 թվականի վերջին: Դրանք ոսկուց, արծաթից և պղինձ-նիկելից պատրաստված երեք մետաղադրամներ էին՝ նվիրված ՄԱԿ-ի 50-ամյակին: Դրանք հատվել են Լոնդոնի թագավորական դրամահատարանում: Բելառուսը դեռ չունի սեփական դրամահատարան և մետաղադրամներ է արտադրում այլ երկրներում: Հիշեցնենք՝ այս տարեսկզբին Բելառուսի Ազգային բանկը Եվրասիական տնտեսական միության տասնամյակի առթիվ թողարկեց հուշադրամներ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08