ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 07/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 7-ին, բորսայում կայացել է 5870000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 21 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 27,600,000,000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.50%, փակմանը` 6.70%, առավելագույնը` 7.50%, նվազագույնը` 6.60%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.1055%: