Ֆինանսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 427.00+0.00 EUR SELL - 431.00-0.75
OIL:  BRENT - 73.65+0.34 WTI - 70.78-0.18
COMEX:  GOLD - 2588.90-0.51 SILVER - 30.69-0.42
COMEX:  PLATINUM - 978.70-0.41
LME:  ALUMINIUM - 2536.50+0.32 COPPER - 9400.50+0.11
LME:  NICKEL - 16233.00-0.31 TIN - 31594.00-1.05
LME:  LEAD - 2037.50-0.05 ZINC - 2886.00-2.04
FOREX:  USD/JPY - 143.24+1.29 EUR/GBP - 1.1115-0.09
FOREX:  EUR/USD - 1.1115-0.09 GBP/USD - 1.3203+0.32
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41503.10-0.25 NASDAQ - 17573.30-0.31
STOCKS US: S&P 500 - 5618.26-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 37155.33+2.13 TOPIX - 2616.87+2.01
STOCKS CHINA:  HANG SENG - 18013.16+2.00 SSEC - 2736.02+0.69
STOCKS EUR:  FTSE100 - 8253.68-0.68 CAC40 - 7444.90-0.57
STOCKS EUR:  DAX - 18711.49-0.08
19/09/2024  CBA:  USD - 387.75+0.66 GBP - 515.44+4.06
19/09/2024  CBA:  EURO - 433.23+2.40
19/09/2024  CBA:  GOLD - 32040.02-0.85 SILVER - 381.35-0.47
Հայաստանի ֆոնդային բորսան և Աբու Դաբիի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
13/08/2024 12:53
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսան և Աբու Դաբիի ֆոնդային բորսան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր

Oգոստոսի 13-ին, Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի և Աբու Դաբիի ֆոնդային բորսայի խմբի գլխավոր տնօրեն Աբդուլա Սալեմ Ալ Նուամիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը միտված է երկու բորսաների միջև փոխադարձ արդյունավետ համագործակցային հարաբերությունների հաստատմանը և ռազմավարական գործընկերության ամրապնդմանը։ Հուշագրի ստորագրմանը ներկա է գտնվել նաև Աբու Դաբիի ֆոնդային բորսայի գործառնական տնօրեն Սաքեր Ասլանը։

ՀՖԲ-ն կարևորում է փորձի փոխանակման անհրաժեշտությունը և գործընկերային ծրագրերի իրականացումը, որոնք կծառայեն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը, և հնարավորություն կստեղծեն գտնելու ուղիներ, որպեսզի երկկողմանի բացվեն շուկաները օտարերկրյա պոտենցիալ ներդրողների համար: Բորսաների նպատակն է ներդնել մասնագիտական փորձը և համատեղ ծրագրերի միջոցով նպաստել մրցունակ կապիտալի շուկայի ստեղծմանը:

Այս գործընկերության միջոցով Հայաստանը, և մասնավորապես, Հայաստանի ֆոնդային բորսան նպատակ ունեն դառնալ Մերձավոր Արևելքի և Եվրոպայի դինամիկ շուկաները կապող կարևոր կամուրջ՝ նպաստելով փոխշահավետ ֆինանսական ծրագրերի իրականացմանը։

Հատկանշական է, որ մայիսին Աբու Դաբիում AIM Congress ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները հրավիրված էին Աբու Դաբիի ֆոնդային բորսա, որտեղ ծանոթացել են բորսայի գործառույթներին, նոր առևտրային հարթակի հնարավորություններին և փոխանակվել փորձով։ Համաժողովին հետևել են երկու բորսաների մասնագետների միջև տարբեր քննարկումներ և փորձի փոխանակմանն ուղղված հանդիպումներ, որոնցով էլ հիմք է դրվել այսօրվա փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը։

Կողմերը լիահույս են, որ համագործակցության այս նոր շրջափուլը կստեղծի նոր հնարավորություններ և աճի նախապայմաններ երկու բորսաների համար՝ ամրապնդելով վերջիններիս դիրքերը որպես ֆինանսական շուկայում առանցքային խաղացողների:

ADX-ը արաբական տարածաշրջանի երկրորդ խոշոր արժեթղթերի շուկան է, որտեղ իրականացվում է բաժնետոմսերի, պետական և կորպորատիվ պարտատոմսերի և այլ ֆինանսական գործիքների առևտուր: ADX-ը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկի՝ ADQ-ի մասը, որն ունի խոշոր ձեռնարկությունների լայն պորտֆել, որոնք ընդգրկում են Աբու Դաբիի դիվերսիֆիկացված տնտեսության հիմնական ոլորտները:

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

19/09/2024
դրամ
Դոլար (USD)
387.75
+0.66
Եվրո (EUR)
433.23
+2.40
Ռուբլի (RUR)
4.17
-0.04
Լարի (GEL)
142.42
-0.17
32040.02
-0.85
Արծաթ
381.35
-0.47