Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՉԵԽԻԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ
12/03/2013 11:21
Կիսվել

ՉԵԽԻԱՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ՀՀ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը:

Ազգային ժողովի Մամուլի ծառայութունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ Ալեքսանդր Արզումանյանը օգտակար է համարել նման հանդիպումները՝ նշելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ տարբեր ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ ակտիվացումը:  

Անդրադառնալով վերջերս Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու բանաձեւին՝ չեխական կողմը նշել է, որ դա Չեխիայի Հանրապետության  արտգործնախարարության մոտեցումը չէ եւ ցավալի է, որ տեղի է ունեցել նման դեպք: Ելիշկա Ժիգովան նշել է, որ ընդունելով Մինսկի խմբի գործունեությունը՝ Չեխիան շարունակում է իր հավասարակշռված քաղաքականությունը եւ չի կարծում, որ նման հայտարարությունները կարող են օգտակար լինել:

Երկուստեք կարեւորվել է եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:

Ողջունելով Հայաստանի առաջընթացը եվրաինտեգրման ճանապարհին՝ Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան երկրների վարչության պետը նշել է, որ Հայաստանը Արեւելյան գործընկերության շրջանակներում շատ ակտիվ համագործակցում է Եվրամիության հետ, եւ Չեխիան շահագրգռված է նպաստելու այդ համագործակցության էլ ավելի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, ներքաղաքական իրավիճակին, քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52