ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 12/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 12-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 8800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.01%, փակմանը` 6.50%, առավելագույնը` 7.01%, նվազագույնը` 6.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.8114%: