Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
SES-Ը ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՀ ԱՐԲԱՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
14/03/2013 12:10
Կիսվել

SES-Ը ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՀՀ ԱՐԲԱՆՅԱԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը «Եվրոպայի արբանյակային համակարգեր» (ԵԱՀ/SES) ընկերության հրավերով այցելել է  Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կապի ու հեռուստահեռարձակման տիեզերական ապարատի ստեղծման և գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում տեղադրման գործընթացում ու հեռուստատեսության թվայնացման գործում «ԵԱՀ»-ի հնարավոր ներգրավման ձևաչափին, ինչպես նաև հնարավոր ֆինանսական աղբյուրներին առնչվող հարցեր:

Նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է գործընթացի առկա իրավիճակը: Մասնավորապես նշվել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից պետություն-մասնավոր հատված ձևաչափով պետք է իրականացվեն վերը նշված ծրագրերը:

Նախարարը նշել է, որ արդեն նախապատրաստել է գեոստացիոնար կապի արբանյակային 71.4Е ուղեծրային դիրքում ՀՀ արբանյակի տեղադրման հայտը, ինչպես նաև ՀՀ ուղեծրային հաճախականությունների ռեսուրսի ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրությունը: Դրանք ներկայացվել են Հեռահաղորդակցության միջազգային միություն` հաստատում ստանալու նպատակով:

Գագիկ Բեգլարյանը ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ծրագրի իրականացման, ինչպես նաև արբանյակի հետագա շահագործմանը մասնակցելու հարցում ընդգրկել շահագրգիռ բոլոր ընկերություններին:

«ԵԱՀ»-ի ֆինանսական տնօրեն Պատրիկ Մաքքարտին ներկայացրել է ընկերության ընդհանուր գործունեությունը, ընկերությանը պատկանող արբանյակների քարտեզը, արբանյակների քանակի մեծացման ծրագիրը, տրամադրվող ծառայությունները և լուծումները, ռազմավարությունը, ինչպես նաև ընկերության բաժնետիրական կապիտալի կառուցվածքը:

«ԵԱՀ»-ի ինստիտուցիոնալ կապերի գծով փոխնախագահ Քրիստին Լերկենը նշել է, որ «ԵԱՀ»-ն նույնպես կարող է մասնակցել թե՛ արբանյակի ստեղծման և թե՛ հեռուստատեսության թվայնացման ծրագրերին:

Բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղում ծրագրերի իրականացման մանրամասներին ծանոթանալու նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի «ԵԱՀ» ընկերության փաստահավաք առաքելությունը:

Նշենք, որ արբանյակային կապի համաշխարհային առաջատար «ԵԱՀ» ընկերությունը սեփական արբանյակների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41