Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ
14/03/2013 19:59
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ Է ԿԱՏԱՐԵԼ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է համակարգված աջակցություն: Այդ տրամաբանությամբ առաջնորդվող՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացնել տարբեր ոլորտներում: Հավատարիմ մնալով պատասխանատու գործելաոճին` ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական ներդրումն է կատարել Արմավիրի մարզում:

Քարակերտ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արթենի համայնքներում գործող դպրոցներից 9-ը համալրվել են կրթության ժամանակակից տեխնոլոգիաներով. ստեղծվել են  Wi-Fi անկյուններ և տրամադրվել է «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 11 հատ 3G երթուղիչ:

Համակարգված աջակցություն դրսևորելուն նպաստել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հետ համագործակցությունը: Վերջինիս հիմնանորոգած Քարակերտի թիվ 1 դպրոցում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնել և իրականացրել է տարրական դպրոցի մոդելային դասասենյակի նորոգումն ու կահավորումը: Դասասենյակը բաղկացած է 2 մասից: Դրանցից առաջինը նախատեսված է դասերի, երկրորդը` խմբային աշխատանքների, խաղերի և հանգստի համար: Նորարար մոտեցում է պատ-գրատախտակը:  Ընդհանուր առմամբ, այս և վերը նշված ծրագրերի համար  ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 3 մլն 850 հազար դրամ:

«Երկրի առաջընթացն ապահովելու նախապայմանը մայրաքաղաքին զուգահեռ`գյուղական համայնքների համաչափ զարգացումն է: Գյուղում բացառապես գյուղատնտեսությունը խթանելու ընկալումը վաղուց իրեն սպառած մոտեցում է դարձել: Տեխնոլոգիական նորագույն լուծումներով աշխարհի հետ հաղորդակցվելու մարտահրավերն արդիական է` անկախ բնակության վայրից: Նորարար լուծումներով այս դպրոցն աշակերտներին թույլ կտա ինքնադրսևորվել և կայանալ հաճելի միջավայրում: Ստեղծված են բոլոր պայմանները` խելացի, ստեղծագործող և բացահայտող սաներից հրաշալի անհատներ ձևավորելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Քարակերտի թիվ 1 դպրոցում Wi-Fi անկյուններ են գործելու դասարանի ժամանակակից մոդել ներկայացնող ստեղծագործարանում և անգլերենի դասասենյակում: Ի դեպ, յուրահատուկ լուծում առաջարկող ստեղծագործարանը կրթական նորամուծություն է: Նույն տարածքում դպրոցի գրադարանի և համակարգչային սենյակի առկայությունը, դասեր և միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը խթանում են աշակերտի ստեղծագործականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է համակարգված ներդրումները` երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, ընկերությունը Արմավիրի մարզում զգալի ներդրում է կատարել նաև հակակարկտային կայաններ տեղադրելու համար: 

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84