Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
15/03/2013 15:36
Կիսվել

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ.-ի միջոցառումների համալիր ծրագիրը», որ մարտի 15-ից մինչև ապրիլի 15-ը դրվում է հանրային քննարկման։

Նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ նշված ժամանակահատվածում նախարարությունն ակնկալում է հասարակության լայն շերտերի, շահառուների, մասնագիտական խմբերի առաջարկություններն ու դիտողությունները նախագծի վերաբերյալ:

Արմեն Աշոտյանը շեշտել է, որ ՀՀ ԿԳՆ-ն այն եզակի գերատեսչություններից է, որ ունեցել է նշված հակակոռուպցիոն ծրագիրը նախորդ երկու տարիների համար, և 2013-2014 թթ-ի միջոցառումների համալիր ծրագիրն էլ նախորդի շարունակությունն է:

Որպես նախորդ հակակոռուպցիոն ծրագրի հիմնական ձեռքբերումներ Արմեն Աշոտյանը նշել է, որ կրթության մեկ աստիճանից մյուսին անցման գործընթացները դարձել են ավելի թափանցիկ և վստահելի, ընդլայնվել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը, բարելավվել են կադրերի ընտրության գործընթացները, ինչպես նաև ներդրվել են մրցակցային մեխանիզմներ, բարձրացել է շահառուների տեղեկացվածությունն իրենց իրավունքների և պատասխանատվությունների մասով և ուժեղացվել է վերահսկողությունը ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ:

Ներկայացնելով նոր` «Կրթության և գիտության համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2013-2014թթ.-ի միջոցառումների համալիր ծրագիրը»` նախարարը, որպես առավել ռիսկային ոլորտներ, մատնանշել է սովորողների գնահատումը, պետական միջոցների տրամադրման հասցեականությունը և արդարությունը, ինչպես նաև վճարովի ծառայությունների մատուցումը և մրցույթների իրականացումը (չափանիշներ և գործընթացներ):

Անդրադառնալով սովորողների գնահատման մեխանիզմներին` Արմեն Աշոտյանը նշել է ադապտիվ թեստավորման համակարգի ներդրման, սովորողների ուսումնական առաջադիմության գնահատման երաշխավորությունների մշակման և ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների մասին: Որպես միջոցների տրամադրման հասցեականություն` նախարարն ընդգծել է երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթության ապահովման, բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ համակարգի ներդրման և գյուղական թերհամալրված դպրոցների կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման հնարավորության մասին:

Անդրադառնալով վճարովի ծառայությունների մատուցմանը` Արմեն Աշոտյանը շեշտել է արտադպրոցական դաստիարակության ոլորտում անվճար և վճարովի ծառայությունների տարանջատման, շահառուների խմբերի հստակ սահմանման և լրացուցիչ կրթական ծառայությունների իրականացման համար հանրակրթական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների խստացման անհրաժեշտությունը:

Հակակակոռուպցիոն ծրագրում անդրադառնալով մրցույթների իրականացման գործընթացին` նախարարը կարևորել է մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման և խրախուսման գործընթացների կատարելագործումը, տարբեր մրցույթների չափանիշների և ընթացակարգերի հստակեցնումը, գիտական աստիճաններ և կոչումներ շնորհելու կարգերի լրամշակումը:

Որպես ծրագրի ամփոփում` Արմեն Աշոտյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված մի շարք շարունակական միջոցառումների` օրենսդրական դաշտի կատարելագործում` կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, ուսումնական հաստատություններում հակակոռուպցիոն պայքարի խթանում, գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովում, վերահսկողության արդյունավետության բարձրացում, հանրային իրազեկվածության և մասնակցության ապահովում:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11