Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
19/03/2013 16:08
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը շարունակում է տեղական արտադրության աջակցության և զարգացման իր ծրագրի իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը հայկական արտադրողների հետ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ընկերության Մամուլի ծառայությունից՝ 2012 թվականին երկաթուղին մոտ 35 ընկերությունից գնել է ավելի քան 3 մլրդ 65 մլն ՀՀ դրամի ապրանք և ծառայություն: Համեմատության համար նշենք, որ 2011 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնումների համար ուղղված ծախսերը կազմել էին 2 մլրդ ՀՀ դրամ:

Երկաթուղու գնումների հիմնական հոդվածը կազմում են տարաբնույթ երկաթուղային սարքավորումներ, վառելիք, յուղ և յուղման նյութեր, համազգեստ, տարբեր պահեստամասեր, որոնք անհրաժեշտ են երկաթուղային համակարգի անվտանգ և անխափան աշխատանքի համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից վստահեցնում են, որ ընկերությունը բավականին խստապահանջ գործընկեր է, որի հիմնական պահանջն արտադրանքի բարձր որակն է:

Տեղական արտադրանքի գնումները հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ կողմից ձեռնարկվող Հայաստանի տնտեսության աջակցման ձևերից մեկը: Երկաթուղային տրանսպորտի կայուն զարգացումը նպաստում է ՀԿԵ-ի գնման ծավալների աճին, ինչն իր հերթին թույլ է տալիս մշտական աշխատանքով ապահովել մասնագիտացված ընկերությունների աշխատողներին: ՀԿԵ-ի գործունեության շնորհիվ աշխատանքով են  ապահովվել ավելի  քան 2 հազ մարդ:   Բացի այդ, ընկերությունը նաև իրականացնում է փոքր և միջին բիզնեսի աջակցման քաղաքականություն՝ հայկական ընկերությունների համար հեշտացնելով ելքը դեպի միջազգային շուկաներ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45