Մինչ տարեվերջ Ռուսաստանում մարդատար ավտոմեքենաների շուկան կկազմի 1.4 միլիոն միավոր
Մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան կկազմի 1.4 միլիոն միավոր, որի կեսը ռուսական արտադրության է: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը:
Պաշտոնյան նշել է, որ այս պահին Ռուսաստանում մեքենաների արտադրությունն ու շուկան 50-60%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Ուշագրավ է, որ ռուսական մեքենաներն արդեն զբաղեցնում են շուկայի կեսից փոքր-ինչ ավելին:
«7 ամսվա ընթացքում արտադրությունը կազմել է մոտավորապես 700 հազար միավոր բոլոր տեսակի ավտոմեքենաների համար,- ասել է փոխվարչապետը: