Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ԿԻՊՐՈՍԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» ՎՏԱՆԳՎԱԾ Է
20/03/2013 15:05
Կիսվել

ԿԻՊՐՈՍԻ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» ՎՏԱՆԳՎԱԾ Է

Կիպրոսի ֆինանսական ապագայի շուրջ ընթացող բանակցությունները մտել են նոր փուլ: Այժմ դեֆոլտի եզրին հայտնված Կիպրոսն իր «փրկության հույսը» կապում է Ռուսաստանի հետ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, Կիպրոսի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ (36 դեմ, ոչ մի կողմ, 19 ձեռնպահ) մերժել էր Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից «պարտադրվող» օրինագիծը, որը նախատեսում էր բանկային ավանդների նկատմամբ հարկի կիրառում: Այս օրինագծի ընդունման պարագայում միայն Կիպրոսը կարող էր ակնկալել իր համար այդքան ցանկալի ֆինանսական օգնությունը:

Մասնավորապես, ենթադրվում էր, որ 100 հազար եվրոն գերազանցող բանկային ավանդների դիմաց 9,9%, իսկ ավելի քիչ գումարով ավանդների դիմաց 6,75% 1-անգամյա հարկ կիրառելու դեպքում Կիպրոսը կստանա 10 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն:

Հատկանշական է, որ շատ վերլուծաբանները ընդգծում էին, որ օրինագծի ընդունման պարագայում առավել շատ կտուժեին ռուս ավանդատուները: Այս հանգամանքով էլ պայմանավորված՝ Կիպրոսն իր «ֆինանսական ապագան» կապում է Ռուսաստանի հետ:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

Հարկ է նաև նշել, որ 2011 թվականին Ռուսաստանը Կիպրոսին հատկացրել էր 2,5  մլրդ եվրոյի օգնություն: Հետագայում Կիպրոսը խնդրել էր ևս 5 մլրդ եվրո, սակայն Ռուսաստանը որոշել էր Կիպրոսի ֆինանսական խնդիրները լուծելու հարցը թողնել Եվրամիությանը: Թե ինչ զարգացում կստանան ներկայում ընթացող բանակցությունները, դեռևս հնարավոր չէ գնահատել: 

Շատ վերլուծաբաններ արդեն նշում են, որ ճգնաժամի պատճառով Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կկորցնի «հարկային դրախտի» իր կոչումը:

2012 թվականի վերջի դրությամբ Կիպրոսի արտաքին պարտքը կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 71%-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52