Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում
09/09/2024 12:56
Կիսվել

Nokia-ն և Team Telecom Armenia-ն 25G PON տեխնոլոգիայով ծառայությունները հասանելի են դարձնում ամբողջ Հայաստանում

Այսօր Nokia-ն հայտարարեց, որ Team Telecom Armenia-ն կիրառել է իր 25G PON օպտիկամանրաթելային լուծումը՝ դառնալով այն առաջին օպերատորներից մեկը Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որն ապահովում է շուկայում առկա ամենաարագ ինտերնետ արագությունները: 25G PON-ի կիրառումը նախատեսված է B2B բաժանորդների համար և իրական սիմետրիկ 20 Գբիթ/վրկ լայնաշերտ արագություններ է առաջարկում, որոնք կարևոր են թվային տնտեսությունն առաջ մղող նոր հավելվածների և բիզնես ծառայությունների համար:

Nokia-ի օպտիկամանրաթելային լայնաշերտ լուծումներն օպերատորներին իրենց ցանցերն  օպտիմալացնելու ընտրություն և ճկունություն են տալիս՝ իրենց հատուկ բիզնես նպատակներն ու կարիքները բավարարելու համար, քանի որ նախագծված են այնպես, որ սպասարկենPON տեխնոլոգիաների ողջ տեսականին՝ GPON-ից մինչև 25G PON ու ավելին։: Nokia 25G PON լուծումը հիմնված է Quillion chipset-ի վրա, ինչը Team Telecom Armenia-ին թույլ է տալիս վերօգտագործել գործող օպտիկամանրաթելային լայնաշերտ սարքավորումները՝ բավարարելու ավելի մեծ հզորությունների և բարելավված լայնաշերտ ծառայությունների պահանջարկը: Նոր 25G PON առաջարկը կօգնի Team Telecom Armenia-ին ավելի արագ կապ ապահովել իր բաժանորդներին և հիմք կդառնա նոր ընդլայնված ծառայություններ մշակելու և առաջարկելու համար, ինչպիսիք են՝ խոշոր ընկերությունների համար նախատեսված լուծումները, 5G շարժական տրանսպորտը և ցանցային մեծածախ առևտուրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն նշում է․ «Մենք Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջնագծում ենք, որը մեր հաճախորդների համար ինտերնետի արագության և հուսալիության նոր չափանիշներ կսահմանի: Լինելով ազգային օպերատոր՝ Team-ում այս նախագիծը ընդունում ենք որպես լայնաշերտ ծառայությունները ո՛չ միայն Երևանում, այլ նաև նոր թվային հնարավորությունները ողջ երկրում խթանելու մեր առաքելության մի մաս։ Nokia-ի նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նշանակում է, որ մենք հզորացնում ենք մեր ցանցը և երաշխավորումմեր հաճախորդների լավագույն առցանց փորձառությունն այժմ և ապագայում»:

Nokia-ի ցանցային ենթակառուցվածքի բիզնեսի գծով ավագ փոխնախագահ և Եվրոպայի ղեկավար Մաթյո Բուրգինյոնը մեկնաբանել է. «Մեր համագործակցությունը նշանակալի իրադարձություն է Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններին՝ Nokia-ի առաջադեմ PON տեխնոլոգիաների կիրառմամբ, գերարագ լայնաշերտ կապի ապահովման դիտանկյունից: Այս նախաձեռնության շնորհիվ Հայաստանում կապը բարելավվելու է ո՛չ միայն անհատների և բիզնեսների համար, այլև վճռորոշ դեր է խաղալու երկրի տնտեսական և սոցիալական զարգացման հարցում»:

Այսօր Team Telecom Armenia-ի ցանցը, որը հիմնված է Nokia-ի 25G PON տեխնոլոգիայի վրա, ընդգրկում է շուրջ 300,000 տնային տնտեսություն ողջ Հայաստանում, ցանցի կառուցման աշխատանքներն ակտիվորեն շարունակվում է։

Nokia-ն ստեղծում է տեխնոլոգիաներ, որոնք օգնում են աշխարհին գործել միասին։ Որպես B2B տեխնոլոգիայի նորարարության առաջատար՝ ընկերությունը ստեղծում է ցանցեր, որոնք զգում, մտածում և գործում են՝ մեր աշխատանքը բջջային, ֆիքսված և ամպային ցանցերում ներդնելով: Բացի այդ, ստեղծվում է արժեք՝ մրցանակակիր Nokia Bell Labs-ի մտավոր սեփականության և երկարաժամկետ հետազոտությունների միջոցով: Այսօր ծառայություն մատուցողները, ձեռնարկությունները և գործընկերներն ամբողջ աշխարհում վստահում են Nokia-ին՝ ապահով, հուսալի և ճկուն ցանցեր տրամադրելու հարցում և աշխատում են Nokia-ի հետ ապագայի թվային ծառայություններն ու հավելվածները ստեղծելու համար:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունն ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25