Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
21/03/2013 14:59
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) շարունակում է համագործակցել Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից ստեղծված «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ և հայտարարում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցների աշակերտների համար վարպետության դասերի և նոր համերգաշրջանի մեկնարկի մասին:

Ինչպես տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ծրագրի շրջանակում եռյակի երաժիշտներն անց են կացրել վարպետության դասեր Արամ Խաչատրյանի անվան Չարենցավանի երաժշտական դպրոցի սաների համար: Մեծն հայ երաժշտի 110-ամյակի առիթով կայացել են նաև վարպետության դասեր Մակար Եկմալյանի անվան Էջմիածնի երաժշտական դպրոցում:

Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հնչեցին մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները` Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար: Մեկ տարվա ընթացքում նույն ծարագրով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ երաժիշտները հանդես կգան Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Լիտվայի տարբեր քաղաքներում:

«Դժվար է գնահատել Արամ Խաչատրյանի ներդրումը հայկական մշակույթի մեջ: Մեր ընկերությունը բավականին երկար ժամանակ և հետևողականորեն աջակցում է մշակութային ծրագրերին` հոգալով աճող սերնդի վառ ապագայի մասին: Այդ իսկ պատճառով մենք չէինք կարող շրջանցել մեծանուն երաժշտի հոբելյանը: Վարպետության դասը և համերգը այն  մշակութային միջոցառումների սկիզբն են, որոնք այս տարի կիրականացվեն «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ ոչ միայն Հայաստանում, այլ նաև ՀՀ սահմաններից դուրս»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

«Էջմիածնում կայացած վարպետության դասը և համերգը Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից հանդիսանում են Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի և «ԱրմենՏել» ընկերության համագործակցության բազմամյա ծրագրի մի մաս` ուղղված դասական երաժշտության խթանմանը և ՀՀ մարզերում կրթական համակարգի բարելավմանը: Մեծն հայ կոմպոզիտորի հոբելյանը հնարավորություն կընձեռի ավելի խորն ուսումնասիրել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, կատարել այն աշխատանքները, որոնք այդքան էլ լավ հայտնի չեն հասարակության լայն զանգվածներին, ինչպես իր ճանաչված գլուխգործոցները: Սա կարևոր է հատկապես Հայաստանի համար, քանի որ մենք ինքներս մինչև վերջ ծանոթ չենք նրա ստեղծագործություններին, որոնք մեծ ճանաչում բերեցին  մեր երկրին և ազգին»,- նշել է «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Շահգալդյանը:

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամին աջակցում է նաև  «Կոնվերս բանկ» ՍՊԸ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52