ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 22/03/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 418.09 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.35 դրամով և կազմել 540.80 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 13.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.72 դրամով և կազմել 635.75 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 91.24 դրամով և կազմել 21691.87 դրամ: Արծաթի գինն աճել է 0.27 դրամով և կազմել 388.61 դրամ: Պլատինի գինն աճել է 235.56 դրամով և կազմել 21278.53 դրամ: