ԿԻՊՐՈՍԻ ԲԱՆԿԵՐԸ ՓԱԿ ԿՄՆԱՆ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՕՐ
Կիպրոսի Կենտրոնական բանկը երկու օրով հետաձգել է երկրի բոլոր բանկերի բացումը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ ստացված հաղորդագրության մեջ նշվում էր, որ փակ կմնան միայն Popular Bank և Bank of Cyprus բանկերը, իսկ մյուսները կբացվեն մարտի 26-ից:
Կիպրոսի Կենտրոնական բանկի մեկնաբանմամբ՝ նման որոշումը կայացվել է կապիտալի շարժը ժամանակավորապես սահմանափակելու նպատակով:
Հիշեցնենք, որ Կիպրոսի բանկային համակարգը արգելափակված է մարտի 16-ից: