ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 27/03/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 27-ին, բորսայում կայացել է 900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 419.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 419.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 39600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.25%, փակմանը` 8.75%, առավելագույնը` 8.75%, նվազագույնը` 8.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5401%: