ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՈՒ՞ՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իրենց ունեցած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է Հայբիզնեսբանկի հսկիչ փաթեթը: Ըստ թերթի տեղեկությունների` գործարքն իրականացվել է Հովիկ Հովսեփյանի եղբոր` Հակոբ Հովսեփյանի անունով:
Հովիկ Հովսեփյանի խոսնակն իր հերթին մերժել է, որ նախագահի վերահսկողական ծառայության պետը կապ ունի բանկի հետ:
Թերթը հիշեցնում է նաև, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր` խարդախության մեղադրանքի պատճառով: