Տնտեսական

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՅԻՑ
02/04/2013 11:35
Կիսվել

ԶԱՐԳԱՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՅԻՑ

2012 թվականին զարգացող տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերը վաճառել են, ընդհանուր առմամբ, 45 մլրդ եվրո, ինչի արդյունքում եվրոպական միասնական արժույթում այս երկրների ներդրումները կրճատել են շուրջ 8%-ով: Այս մասին վկայում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալները:

Ինչպես փաստում են վերլուծաբաններն՝ այս իրավիճակը խոսում է այն մասին, որ եվրոպական պարտքային ճգնաժամը զգալի բացասական ազդեցություն է թողել եվրոյի՝ որպես միջազգային արժույթ ֆինանսական շուկաներում ունեցած դերի վրա, ինչպես նաև թուլացրել է եվրոպական միասնական արժույթի դիրքը ԱՄՆ դոլարի նկատմամբ և կրճատել այս արժույթի հնարավորությունները՝ որպես միջազգային պահուստային արժույթ փոխարինել ԱՄՆ դոլարին: Կանխատեսվում է, որ դեռևս երկար ժամանակ եվրոն կմնա որպես 2-րդ միջազգային արժույթ՝  լուրջ վտանգ չներկայացնելով ԱՄՆ դոլարի համար:

Նշենք, որ ներկայում զարգացող տնտեսությամբ երկրների պահուստների միայն 24%-ն է բաժին ընկում եվրոյին, ինչը նվազագույն ցուցանիշն է՝ 2002 թվականից ի վեր: Նշենք, որ այս ցուցանիշն իր առավելագույն մակարդակին՝ 31%,  հասել էր 2009 թվականին:

Միևնույն ժամանակ, զարգացող տնտեսությամբ երկրների պահուստների շուրջ 60%-ը կազմում է ԱՄՆ դոլարը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34