Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
ԿԻՊՐՈՍԻ ԲՈՐՍԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
02/04/2013 12:49
Կիսվել

ԿԻՊՐՈՍԻ ԲՈՐՍԱՆ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Շուրջ երկշաբաթյա ընդմիջումից հետո Կիպրոսի ֆոնդային բորսան այսօր՝ ապրիլի 2-ին, վերսկսել է իր աշխատանքը: Ինչպես նշվում է բորսայի պաշտոնական կայքէջում՝ բորսայի բացման առաջին մի քանի րոպեների ընթացքում կնքվել է ընդամենը մեկ գործարք՝ Hellenic Bank-ի արժեթղթերով:

Կիպրոսի բորսան և երկրի բանկերը փակվել էին կառավարության համապատասխան որոշման համաձայն:

Անցյալ շաբաթ իրենց աշխատանքը վերականգնել էին բանկերը, որոնք, սակայն, շարունակում են աշխատել խիստ վերահսկողության պայմաններում: Ըստ սահմանված կանոնների՝ մասնավոր անձիք երկրից կարող են «արտահանել» մինչև հազար եվրո կանխիկ գումար: Օրական բանկերից հնարավոր է կանխիկացնել մինչև 300 եվրո գումար: Չեկերի կանխիկացում չի թույլատրվում:

Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել էին Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումն ու Կիպրոսի երկրորդ խոշորագույն բանկի՝ Laiki Bank-ի (Ազգային բանկ) վերակազմավորումը:

Որոշվել էր, որ Laiki Bank-ում պահվող այն հաշիվները, որոնք չեն գերազանցում 100 հազար եվրոն և ըստ Եվրամիության օրենսդրության՝ ապահովագրված են, կտեղափոխվեն Կիպրոսի բանկ: Մնացյալ հաշիվները, որոնք գերազանցում են 100 հազար եվրոն, ժամանակավորապես կսառեցվեն և կհարկվեն: Հարկման դրույքը, որոշ գնահատականներով, կարող է կազմել մինչև 40%: Այս որոշման կիրառման արդյունքում, ըստ սպասումների, հնարավոր կլինի ներգրավել մինչև 4,2  մլրդ եվրո:

Կիպրոսի մյուս բանկերում պահվող հաշիվները չեն ենթարկվի հարկման:

Նշենք, որ Կիպրոսը Հունաստանից, Իռլանդիայից, Պորտուգալիայից և Իսպանիայից հետո Եվրոգոտու 5-րդ երկիրն է, որին անհրաժեշտ եղավ ֆինանսական օգնություն:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41