
ԱՐՈՆՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿԵՑ ԱՌԱՋԻՆ ԵՌՅԱԿԸ
Երեկ՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին:
Արոնյանը ադեն 35-րդ քայլին կարողացավ հաղթանակի հասնել Ռաջաբովի նկատմամաբ: Այս հաղթանակից հետո մեր հայրենակիցը 14 խաղում կարողացավ վաստակել 8 միավոր, ինչի հետևանով Արոնյանը հայտնվեց մրցաշարային աղուսյակի երրորդ հորիզոնականում:
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Մագնուս Կարլսենը և Վլադիմիր Կրամնիկը 14-րդ տուրում պարտվեցին: Կարլսենը պարտվեց Սվիդլերին, իսկ Կրամնիկը՝ Իվանչուկին:
14-րդ տուրից հետո Կարլսենը և Կրամնիկը իրենց ակտիվներում գրանցել էին 8,5-ական միավոր, սակայն հաշվի առնելով Կարլսենի տարած հաղթանակների քանակը, վերջինս նվաճեց հաղթողի կոչումը:
Այսպիսով Մագնուս Կարլսենը աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: