Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 30%-ՈՎ
02/04/2013 15:12
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 30%-ՈՎ

2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 147.6 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 30.5%‑ով կամ 34.5 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով:

Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած երկու ամիսների ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 24.1 մլրդ դրամ: Նշված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 20.9%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը:

2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 991.4 մլն դրամ:

Միևնույն ժամանակ, 2013 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 45.3%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 66.8 մլրդ դրամ և 47.3%-ով կամ 21.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 5.2%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 7.7 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 3.9 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 3.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 13.4%-ով` հիմնականում պայմանավորված ծխախոտի և օղու գծով մուտքերի նվազմամբ, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` ավելացել 26.8%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 3.2%-ով կամ 241.3 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 8.5%‑ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 12.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվարի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 0.6%-ով կամ 73.1 մլն դրամով:

2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 6.3 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 4.3%-ը:

Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 7.6 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.2%-ը և 2.2 անգամ գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08