ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 02/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 2-ին, բորսայում կայացել է 3900000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.50 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 9 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 28500000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.51%, փակմանը` 9.00%, առավելագույնը` 9.00%, նվազագույնը` 8.51%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.6080%: