Սոցիալական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
02/04/2013 15:54
Կիսվել

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Որևէ խնդրի լուծում պահանջում է լիարժեք տեղեկացվածություն: Այդ տրամաբանության շրջանակներում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի միաձայն որոշմամբ, 2008թ.-ից ապրիլի 2-ը հայտարարվել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր:

«Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսին, որը նվիրված էր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան, մասնակցել են Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, հիմնադիր տնօրեն Այրա Պաուլ Հայլվելը (ԱՄՆ), «Առաջինը՝ երեխաներին» բարեգործական կազմակերպության նախագահ Նանի Օսկանյանը, Աուտիզմ ազգանին հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պատասխանատու Լիլիթ Աթաջանյանը, Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Շուրջ 6 տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է աուտիզմով տառապող երեխաների կենտրոնի հետ` ձգտելով ֆինանսական աջակցությամբ հնարավորինս մեծացնել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը: Դրա արդյունքում մշակվել և իրականացվել են նոր ծրագրեր, վերապատրաստվել են մասնագետներ և ավելի շատ երեխաներ են ընդգրկվել այդ ծրագրերում:

Այս տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին տրամադրել է 16 մլն. դրամ: Անտարբերությունը մերժող հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում հասարակության այս խմբի կյանքի որակի բարելավմանն ուղղված ջանքերը: Այդ  նպատակով 2009թ.-ից մինչև օրս ընկերությունը կենտրոնին հատկացրել է 80 մլն. 500 հազար դրամ:

«Ամենամեծ չարիքն անտարբերությունն է: Ցանկացած խնդիր հաղթահարելի է, երբ կա խնդրով մտահոգ և աջակցության պատրաստակամ հասարակություն: Մենք եղել և մնում ենք Ձեր կողքին` հուսահատության դռները փակելու, երազելու և այդ երազանքներն իրականացված տեսնելու համար: Միասին կարելի է հասնել դրական արդյունքի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Աուտիզմը զարգացման ընդհանուր խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի կյանքի հիմնականում առաջին երեք տարիների ընթացքում և ազդում է ուղեղի նորմալ զարգացման ու գործունեության վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցման հմտությունների զարգացմանը: Աշխարհում` այդ թվում նաև Հայաստանում, աուտիզմով հիվանդ երեխաների թիվն աճում է մեծ արագությամբ: Աշխարհում այսօր 88 երեխաներից 1-ը տառապում է աուտիզմով, 70 տղա երեխաներից 1-ի մոտ ախտորոշվում է աուտիզմ: Աշխարհում ամեն 20 րոպեում տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում: Վերջին տվյալներով աուտիզմի ախտորոշումը ամեն տարի 10-17%-ով աճում է:  

Աուտիզմով տառապող երեխաների կենտրոնը գործում է միջազգային չափորոշիչներին համապատասխան առաջատար մեթոդներով: Կենտրոնը միակն է Հայաստանում, որ մատուցում է շաբաթական մինչև 40 ժամ հատուկ թերապիա-դասընթացներ:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93