ԿԻՊՐՈՍԸ ՉԻ ՍՊԱՍՈՒՄ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՏՐՈՒԿ ԱՐՏԱՀՈՍՔ
Ներկայիս ֆինանսական դժվարությունների պայմաններում Կիպրոսը չի կանխատեսում երկրից կապիտալի կտրուկ արտահոսք: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Կիպրոսի դեսպանը: Նա նշել է, որ Կիպրոսը կկարողանա հաղթահարել ստեղծված «ոչ բարենպաստ» իրավիճակը:
Միևնույն ժամանակ, դեսպանն ընդգծել է, որ դեպի Կիպրոս զբոսաշրջիկների, մասնավորապես ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատում եվս չի սպասվում:
Նշվում է, որ 2013 թվականի առաջին երեք ամսում Ռուսաստանի քաղաքացիներին Կիպրոսի Մոսվայի դեսպանության կողմից տրամադրված վիզաների թիվը տարեկան կտրվածքով աճել է 5,9%-ով: