Ռուսաստանի միջազգային պահուստները սեպտեմբերին աճել են 3.26%-ով
Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստներն ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 633,737 միլիարդ դոլար, ինչը 3.26%-ով (կամ 20,022 միլիարդ դոլարով) գերազանցում է սեպտեմբերի սկզբի ցուցանիշը:
Կարգավորողը նշել է, որ արտարժութային պահուստները սեպտեմբերին աճել են 2.14%-ով՝ մինչև 433,973 միլիարդ դոլար, իսկ դրամական ոսկու արժեքն ամսվա ընթացքում աճել է 5.8%-ով և կազմել 199,764 միլիարդ դոլար։
Միջազգային պահուստները, որոնք բարձր իրացվելի արտաքին ակտիվներ են Ռուսաստանի Բանկի և Ռուսաստանի կառավարության տրամադրության տակ, բաղկացած են արտարժութային միջոցներից, փոխառության հատուկ իրավունքներից, ԱՄՀ-ում պահուստային դիրքից և դրամական ոսկուց: