04/04/2013 16:09
«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՓ ԱՐՄԱՍ»-Ը ԳԻՆՈՒ ԵՎ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐԵԼ Է 15 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ
ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գոլդն գրեյփ Արմաս» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. մայիսի 22-ը։
Ընկերությունը, որը հիմնադրվել է 2009 թվականին, Արագածոտնի մարզում կառուցում է գինու և կոնյակի արտադրության գործարան, որի համար նույն տարածաշրջանում հիմնել է 180 հեկտար խաղողի այգի։
Արտադրության կազմակերպման համար ընկերությունը կատարել է մոտ 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ունի արտահանման ուղղվածություն. արտադրանքի զգալի մասը նախատեսվում է իրացնել արտաքին շուկայում, այդ թվում` ՌԴ-ում և ԱՄՆ-ում։
22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
Արծաթ
769.78
+20.49
17:07 22/09/26
