![ԿԻՊՐՈՍԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ](https://b24.am/pub/uploads/2013/04/cyprus_flag_waving_294919422.jpg)
ԿԻՊՐՈՍԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՆ
Կիպրոսում իր աշխատանքն է սկսել հատուկ հանձնաժողովը, որը կբացահայտի ֆինանսական ճգնաժամի առաջացման պատճառներն ու կփորձի գտնել մեղավորներին: Սակայն, ինչպես հայտնի է դարձել, հանձնաժողովի աշխատանքը մեկնարկել է դժվարություններով. մի շարք փաստաթղթեր, որոնք կարող էին օգտակար լինել, արդեն ոչնչացվել են: Փաստաթղթերի ոչնչացման փաստը բացահայտել է Alvarez & Marsal խորհրդատվական ընկերությունը՝ աուդիտորական ստուգում իրականացնելով Կիպրոսի խոշորագույն բանկերում: