
Վրաստանում կանխիկ գումարն աճել է 17%-ով
Վրաստանում շրջանառության մեջ կանխիկ գումարի ծավալը դեռևս պատմական առավելագույնի վրա է, և 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ այն կազմում է 6.5 միլիարդ լարի։
Ազգային բանկի տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում օգտագործված կանխիկ դրամի ծավալն աճել է 1%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 17%-ով։ 2023 թվականի սեպտեմբերին կանխիկ գումարը կազմել է 5.6 միլիարդ լարի։
Հարկ է նաև նշել, որ շրջանառության մեջ գտնվող կանխիկ գումարը առաջին անգամ գերազանցել է 5 միլիարդի նշագիծը 2022 թվականի դեկտեմբերին, իսկ 6 միլիարդի նշագիծը՝ 2024-ի հունիսին: