ԿԻՊՐՈՍԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ
Բանկային համակարգի վերակազմավորման և խիստ տնտեսման քաղաքականության արդյունքում Կիպրոսի տնտեսությունն անկում կապրի: Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում Կիպրոսի ՀՆԱ-ն կկրճատվի 8,7-13%-ով:
Նշենք, որ ֆինանսական օգնություն ստանալու համար Կիպրոսը ստիպված կլինի փակել երկրում երկորդ խոշորագույն բանկը համարվող Popular Bank-ը, ինչպես նաև վերակազմավորման գործընթաց սկսել Bank of Cyprus-ում:
Հիշեցնենք, որ Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրահանձնաժողովը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոգոտու անդամ երկրների ֆինանսների նախարարները հաստատել են Կիպրոսին 10 մլրդ եվրո ծավալով կայունացման վարկի տրամադրումը:
Համաձայն Կիպրոսի և երկրի միջազգային վարկատուների միջև ստորագրված համաձայնագրի՝ Կիպրոսում հարկաբյուջետային քաղաքականության «ուղղումները» կշարունակվեն մինչև 2018 թվականը:
Սպասվում է, որ վարկային օգնության առաջին տրանշը Կիպրոսը կաստանա մայիսին: