Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
VERSACE ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐ
08/04/2013 10:47
Կիսվել

VERSACE ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ ՓՆՏՐՈՒՄ Է ՆԵՐԴՐՈՂՆԵՐ

Իտալական Gianni Versace նորաձևության տունը մտադիր է ընդլայնել իր իրացման ցանցն ամբողջ աշխարհում և մեծացնել վաճառքի ծավալները: Զարգացման այս ծրագրերի ֆինանսավորման նպատակով Versace-ն այժմ քննարկում է երկու հնարավոր տարբերակ՝ Լոնդոնի բորսայում իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում (IPO) կամ արժեթղթերի ուղղակի վաճառքի միջոցով ներգրավել նոր ներդրող: Սպասվում է, որ ֆիանսավորման վերաբերյալ վերջնական որոշումը Versace-ն կընդունի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Ինչպես գրում է The Wall Street Journal-ը՝ դեռևս անցյալ տարի Versace-ն մեկնարկել է համագործակցություն Goldman Sachs-ի և Banca IMI-ի հետ, որի շրջանակներում վերջիններս նորաձևության տանն օգնում են մշակել զարգացման ռազմավարություն և հատուկ քաղաքականություն, ինչը կնպաստի, որ Versace-ն ներդրողների համար դառնա առավել գրավիչ:

Նշենք, որ 2012 թվականին Versace-ն իր զարգացման ծրագրերի ֆինանսավորմանն ուղղել է 25 մլն եվրո: 2011 թվականին արտադրության ընդլայնման և նոր շուկաներ դուրս գալու նպատակով Versace-ն ծախսել է 15 մլն եվրո:

Հատկանշական է, որ Versace-ն իր զարգացումն առավելապես տեսնում է ասիական շուկաներում և ԱՄՆ-ում: Անցյալ տարի այս շուկաներում նորաձևության տան վաճառքի ծավալներն աճել են շուրջ 46%-ով: Նորաձևության տան համար հեռանկարային են նաև Բրազիլիան, Հարավային Կորեան և Թուրքիան:

Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Versace նորաձևության տունը հայտնվել էր ծանր ֆինանսական վիճակում. 2009 թվականին իտալական նորաձևության տունը մեկնարկել էր պարտքի վերակազմավորման գործընթաց: 2008-2010թթ. Versace-ն աշխատել է վնասով, 2011 թվականին ընկերության ֆինանսական վիճակը փոքր-ինչ կայունացել է, իսկ 2012 թվականին արդեն Versace-ն ապահովել է հասույթի 20%, շահույթի՝ 7,6% աճ:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52