Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ԱՄՆ գլխավոր դատախազները Բայդենին կոչ են արել օգնել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու հարցում
21/10/2024 14:00
Կիսվել

ԱՄՆ գլխավոր դատախազները Բայդենին կոչ են արել օգնել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու հարցում

18 նահանգներից մի խումբ գլխավոր դատախազներ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ խնդրելով պատանդ ճանաչել Binance-ի թոփ-մենեջեր Տիգրան Ղամբարյանին։

Նրանք կոչ արեցին «վճռական քայլեր ձեռնարկել»՝ ապահովելու Binance-ի գործադիրի անվտանգ վերադարձն իր ընտանիք «քանի դեռ շատ ուշ չէ»:

Նամակում հիշատակվում է Ղամբարյանի կարիերան ԱՄՆ հարկային վարչությունում, որտեղ նա աշխատել է 2011-ից 2021 թվականներին։ Նրա համար առանձնահատուկ հետաքրքրություն էին ներկայացնում թվային ակտիվների հետ կապված գործերը։

«Ղամբարյանը միացել է Binance կրիպտոարժույթների միջազգային բորսային, որտեղ նա օգտագործել է իրավապահ մարմինների իր փորձը՝ օգնելու Binance-ին համապատասխանեցնել իր գործունեությունը ԱՄՆ իրավական չափանիշներին և միջազգային անվտանգության առաջնահերթություններին», – ասվում է նամակում:

Իրավապահները վստահ են, որ Ռոբերտ Լևինսոնի ակտով Ղամբարյանին որպես պատանդ ճանաչելը կբացի «կրիտիկական ռեսուրսներ և կկիրառի դիվանագիտական ​​ճնշում՝ զգալիորեն մեծացնելով նրա անհապաղ ազատ արձակման հնարավորությունները»։

Հիշեցնենք, որ փետրվարին Ղամբարյանը և Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի Binance-ի տնօրեն Նադիմ Անջարվալան ձերբակալվել էին Նիգերիայում՝ երկրի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Binance Holdings Limited-ի հետ միասին նրանք մեղադրվում էին հարկերից խուսափելու և փողերի լվացման մեջ։ Ընկերությունն ու թոփ-մենեջերները հերքում են իրենց մեղքը։

Տեղի բանտում պայմանների պատճառով Տիգրան Ղամբարյանի ֆիզիկական առողջությունը կտրուկ վատացել է։ Թոփ մենեջերը տառապում է սկավառակի ճողվածքից, ինչպես նաև թոքաբորբի, մալարիայի և տոնզիլիտի նոպաներից:

Նրա կինը՝ Յուկի Ղամբարյանը, կոչ է արել ԱՄՆ Պետդեպարտամենտին միջամտել տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա կարծիքով՝ իշխանությունն ամուսնու հայրենիք վերադառնալու վերջին հույսն է։ Հոկտեմբերին Նիգերիայի դատարանը կրկին մերժել էր Ղամբարյանին գրավի դիմաց ազատ արձակել։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46