Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Ղամբարյանի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները
24/10/2024 12:00
Կիսվել

Տիգրան Ղամբարյանի վրայից հանվել են բոլոր մեղադրանքները

Նիգերիայի կառավարությունը հանել է Binance կրիպտոարժույթի բորսայի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Որոշումը հրապարակվել է Տնտեսական և ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հանձնաժողովի (EFCC) ներկայացուցիչ դատախազի կողմից հոկտեմբերի 23-ին Աբուջայում Դաշնային բարձրագույն դատարանի փակ նիստի ժամանակ:

Նրա խոսքով՝ Ղամբարյանն ընդամենը Binance-ի աշխատակից է եղել, որի գործունեության համար դատական հետապնդման է ենթարկվում: Թոփ մենեջերի պաշտպան Մարկ Մորդին համաձայնել է դատախազների հետ՝ ասելով, որ իր հաճախորդը որևէ դերակատարում չունի ընկերության ավելի լայն ֆինանսական որոշումներում:

Այսպիսով, Ղամբարյանի նկատմամբ գործն ավարտվել է, սակայն որոշման մանրամասները դեռևս հայտնի չեն։

Նիգերիայի իշխանությունները մեղադրում են Binance-ին փողերի լվացման և մինչև 34․4 միլիոն դոլար արժույթի շահարկումների մեջ: Առանձին գործով ընկերությունը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:

Հիշեցնենք, որ Ղամբարյանը և Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի Binance-ի տնօրեն Նադիմ Անջարվալլան Նիգերիայում ձերբակալվել էին փետրվարին՝ երկրի իշխանությունների հետ հանդիպումից հետո։ Վերջինիս հաջողվել է փախչել Քենիա, սակայն իշխանությունները այնտեղ հետևել են նրան և բանակցել նրա արտահանձնման շուրջ։

Ղամբարյանը գտնվում է Աբուջայի Քուջե ուղղիչ կենտրոնում ապրիլին մեղադրանք առաջադրվելուց հետո: Կալանքի պայմանների պատճառով նրա ֆիզիկական առողջությունը կտրուկ վատացել է։ Թոփ մենեջերը տառապում է սկավառակի ճողվածքից, ինչպես նաև թոքաբորբի, մալարիայի և տոնզիլիտի նոպաներից:

Դատարանը երկու անգամ մերժել է Ղամբարյանի գրավը։

Նրա կինը՝ Յուկին, բազմիցս կոչ է արել ԱՄՆ իշխանություններին միջամտել տեղի ունեցող իրադարձություններին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52