Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Կասպերսկի. Դարքնետում վաճառում է Մերձավոր Արևելքի օգտատերերի հաշիվների 10 միլիոն զույգ գողացված մուտքանուն և գաղտնաբառ
29/10/2024 11:04
Կիսվել

Կասպերսկի. Դարքնետում վաճառում է Մերձավոր Արևելքի օգտատերերի հաշիվների 10 միլիոն զույգ գողացված մուտքանուն և գաղտնաբառ

Kaspersky Digital Footprint Intelligence (DFI) թիմն ուսումնասիրել է դարքնետում և ստվերային մարկետփլեյսերում 2024-ի առաջին կիսամյակում արված հայտարարությունները՝ Մերձավոր Արևելքի երկրների կազմակերպությունների և պետական հաստատությունների հիմնական կիբերսպառնալիքները բացահայտելու համար։

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացնում է, որ ինֆոստիլերների օգնությամբ չարագործները ձգտում են հնարավորինս շատ գաղտնի տվյալներ հավաքել վարակված սարքերից: Հաշիվների մուտքանունները և գաղտնաբառերը մեծ պահանջարկ ունեն: Kaspersky DFI-ի փորձագետները դարքնետում հայտնաբերել են գրեթե 10 միլիոն նման կապակցություն, որոնք հրապարակվել են 2024-ի առաջին վեց ամիսներին: Դրանք հիմնականում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի տարբեր ընկերությունների աշխատակիցների կամ այդ թվում պետական ծառայությունների օգտատերերի հաշվառման տվյալներ են:

Արտահոսած տվյալները կարող են օգտագործվել տարբեր խարդախ գործողություններ՝ շանտաժից մինչև թիրախային գրոհներ իրականացնելու համար: 2024-ի առաջին կիսամյակում չարագործները դարքնետում և ստվերային ֆորումներում տեղադրել են մերձավորարևելյան ընկերությունների կորպորատիվ տվյալների 125 բազա։ Արտահոսքերի ամենամեծ քանակով երկրների թվում են Սաուդյան Արաբիան, Իրաքը և Եգիպտոսը:

Kaspersky DFI-ի փորձագետների տվյալներով՝ ծածկագրող ծրագրերի օգտագործմամբ գրոհներ կազմակերպող կիբեռխմբերը դարձել են ավելի կազմակերպված և կառուցվածքավորված: 2024-ի առաջին կիսամյակում Մերձավոր Արևելքում գործել է առնվազն 19 նման խումբ։  Ներկայության հիմնական երկրներն են ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան: Առավել ակտիվ են Lockbit 3.0-ն, Stormous-ը, Rhysida-ն և Qilin-ը։ Առավել հաճախ գրոհների ենթարկված ոլորտների թվում են պետական կազմակերպությունները, շինարարական և խորհրդատվական ընկերությունները:

IDram

Գաղափարաբանությամբ մոտիվացված հաքտիվիստական գործունեությունը թափ է հավաքում։  Ընդունված է համարել, որ առավել հաճախ հաքտիվիստները կատարում են DDoS գրոհներ։ Սակայն այժմ նման չարագործների գործունեությունը գնալով ավելի կործանարար է դառնում և հանգեցնում է կրիտիկական հետևանքների՝ տվյալների արտահոսքերի և առանձին կազմակերպությունների կոտրանքի։ Kaspersky DFI-ի փորձագետները Մերձավոր Արևելքում արձանագրել են հաքտիվիստների ավելի քան 11 շարժում և խումբ:

Նախնական հասանելիության բրոքեր չարագործների հիմնական նպատակը կորպորատիվ ցանցեր մուտքի կետերի որոնումն է: Դրանք այդ թվում վերավաճառվում են ավելի մեծ խմբերի կամ գրոհողների, որոնք ունեն գրոհի հետագա զարգացման հնարավորություն և մոտիվացիա։  Kaspersky DFI-ի փորձագետները դարքնետում ավելի քան 40 հայտարարություն են հայտնաբերել Մերձավոր Արևելքի պետական, կրթական, արտադրական, տրանսպորտային, ֆինանսական, բժշկական կազմակերպությունների և այլ ոլորտների ձեռնարկությունների կորպորատիվ համակարգերին հասանելիության վաճառքի մասին:

«Չարագործները ոչ միայն կատարելագործում են գոյություն ունեցող մեթոդները, այլև մշակում են նոր մարտավարություններ և գործիքներ։ Անհրաժեշտ է զգոնություն պահպանել՝ կորպորատիվ ցանցերը դարքնետից եկող սպառնալիքներից պաշտպանելու համար: Հարցն այն չէ, թե արդյոք գրոհը տեղի կունենա, այլ ավելի շուտ այն, երբ գրոհը տեղի կունենա: Հետևաբար, կազմակերպությունների համար կարևոր է մեկ քայլ առաջ լինել կիբեռչարագործներից»,- մեկնաբանում է Kaspersky Digital Footprint Intelligence-ի վերլուծաբան Վերա Խոլոպովան:

Հետազոտության մանրամասները հասանելի են https://dfi.kaspersky.com/blog/whispers-from-darkweb կայքում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04