Բիզնես

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Աշխարհի տարբեր երկրներից ստարտափները Sber500 Դեմո-օրվա ընթացքում կմրցեն ներդրումների համար
29/10/2024 16:32
Կիսվել

Աշխարհի տարբեր երկրներից ստարտափները Sber500 Դեմո-օրվա ընթացքում կմրցեն ներդրումների համար

Նոյեմբերի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Սբերբանկի տեխնոլոգիական ստարտափների Sber500 միջազգային աքսելերատորի հինգերորդ ալիքի Դեմո-օրը: Ներդրողներին և կորպորացիաներին իրենց լուծումները կներկայացնեն Ռուսաստանից, Հայաստանից, Իսրայելից և այլ երկրներից 30 ուժեղագույն ստարտափներ, ինչպես նաև Sber500-ի և GigaChat-ի ուղղությունից AI-ընկերություններ:

Sber500-ի հինգերորդ ալիքին մասնակցելու հայտ է ներկայացրել 1,500 ստարտափ, որոնցից մեկ քառորդը արտասահմանյան են. ծրագրով հետաքրքրված էին 28 երկրների թիմեր։ Բացի այդ, առաջին անգամ անցկացվել է առանձին ուղղություն ստարտափների և անհատական մասնակիցների համար, ովքեր պատրաստ են օպտիմիզացնել իրենց արտադրանքը Սբերբանկի GigaChat նեյրոցանցային մոդելի միջոցով կամ դրա հիման վրա ստեղծել նորերը. ուղղությունը գրավել է ավելի քան 1,200 հայտ: Այսպիսով, աքսելերատորին մասնակցել ցանկացողների ընդհանուր թիվը գերազանցել է 2,700-ը:

Այս տարվա Դեմո-օրվա առանձնահատկությունն այն է, որ ցանկացած բիզնես-հրեշտակ, վենչուրային հիմնադրամի կամ կորպորացիայի ներկայացուցիչ կկարողանա հայտարարել մասնակից ստարտափներում ներդրում կատարելու իր մտադրության մասին կամ առաջարկել նրանց պիլոտային ծրագիր առցանց՝ հենց Դեմո-օրվա ընթացքում: Յուրաքանչյուր ելույթից հետո կհայտնվի QR-կոդ՝ առաջարկները հավաքելու համար, իսկ առաջարկված միջոցների և պայմանագրերի ընդհանուր ծավալը կհայտարարվի շոուի վերջում:

IDram

Ալեքսանդր Վեդյախինը, Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալը, ասել է․ «Մեր հինգերորդ հավաքագրումը տարբերվում է նախորդներից: Առաջին անգամ մասնակիցների ավելի քան մեկ երրորդը գիտատար մշակումներով տեխնոլոգիական ստարտափներ են: Sber500-ի հինգերորդ ալիքին մասնակցելու հայտ է ներկայացրել 1,500 ստարտափ, յուրաքանչյուր չորրորդ հայտը ստացվել է արտերկրից. այս թիվը վկայում է մեր երկրի և Սբերբանկի՝ որպես հուսալի և հեռանկարային գործընկերոջ նկատմամբ վստահության մասին: Sber500-ի նախորդ չորս ալիքների շրջանավարտներն արդեն ապացուցել են իրենց պահանջված լինելը թե՛ Ռուսաստանում, թե՛ այլ երկրներում: Նրանք ներգրավել են 3.5 միլիարդ ռուբլի, իսկ նրանց հասույթն աճել է տարեկան միջինում 70%-ով: Մենք հավատում ենք ստարտափներին և նախաձեռնող մարդկանց և ցանկանում ենք օգնել նրանց նոր ձեռքբերումներ ունենալ: Դեմո-օրը հիանալի հնարավորություն է բիզնեսի բազմապատիկ աճ ապահովելու համար»:

Ստարտափների ելույթներից բացի, Դեմո-օրվա ընթացքում կցուցադրվի Kandinsky նեյրոցանցի և նրա ստեղծագործական գործընկերների տեխնոլոգիական շոուն:

Դեմո-օրվա հեռարձակումը կանցկացվի աքսելերատորի կայքում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23