
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՃԱՌԻ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ
ԸՆթացիկ տարում Ռուսաստանի կառավարությունը կարող է ամբողջությամբ վաճառել «Ռոստելեկոմ» ընկերության իր մասնաբաժինը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նշենք, որ այժմ Ռուսաստանի կառավարությունը տնօրինում է «Ռոստելեկոմ» ընկերության սովորական բաժնետոմսերի 7,43%-ը կամ բաժնետիրական կապիտալի 6,86%-ը:
2012 թվականի արդյունքներով «Ռոստելեկոմ» ընկերության տարեկան զուտ շահույթն աճել է 0,3%-ով և կազմել մոտ 32,7 մլրդ ռուբլի: