Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 82-ՐԴՆ Է
10/04/2013 19:55
Կիսվել

ՑԱՆՑԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 82-ՐԴՆ Է

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «2013թ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց»-ի հիմնական արդյունքները:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Այս տարի զեկույցը գնահատել է աշխարհում 144 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը՝ ընդգրկված երկրների քանակն ավելացնելով երկուսով: ՀՏՖ-ի գնահատականներով Ֆինլանդիան, Սինգապուրը և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով: Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նիդեռլանդները և Նորվեգիան: 

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 82-րդն է 144 երկրների շարքում՝ նախորդ տարվա համեմատությամբ 12 տեղով իր դիրքի բարելավման և ընդհանուր միավորի 8.6%-անոց աճի շնորհիվ: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել համաթվի բոլոր 4 բաղադրիչների գծով: ԱմենաԷական բարելավում գրանցվել է միջավայրի բաղադրիչում (+20 կետ):

ԱՊՀ երկրների շրջանում ցանցային պատրաստվածության ցուցչով Հայաստանը ընդգրկվել է ամենաբարձր աճ գրանցած եռյակի թվում՝ թեև շարունակում է զիջել երկրների մեծ մասին: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցչի դրական տեղաշարժ են արձանագրել գրեթե բոլոր երկրները՝ բացառությամբ Ղրղզստանի: Առավել էական բարելավում է արձանագրվել Վրաստանում (+23):  Ադրբեջանը նույնպես բարելավել է իր դիրքերը (+5): Վրաստանն ու Ադրբեջանը շարունակում են Հայաստանից առաջ գտնվել (համապատասխանաբար 17 և 26 հորիզոնականով), թեև Ադրբեջանի հետ տարբերությունը կրճատվել է:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի դիրքերը համահունչ են ցածրից միջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքներին, բացառությամբ հմտություններ հենասյան, որտեղ Հայաստանը առավել բարձր դիրքեր ունի այդ երկրների խմբի համեմատ:

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքերը գործարար ոլորտի օգտագործման հենասյունով, հատկապես կազմակերպությունների՝ տեխնոլոգիաների հագեցվածության ցուցչով: Չնայած բարելավմանը, գործարար ոլորտի օգտագործման հենասյունը շարունակում է հետ մնալ անհատների և պետական մարմինների կողմից օգտագործման հենասյուներից:

Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը: Ամենախնդրահարույց ոլորտներից են դատաիրավական համակարգը, պայմանագրերի կիրարկումը, ինչպես նաև տեղական մրցակցային միջավայրը և էլեկտրոնային մասնակցության ցածր մակարդակը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52