Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Լույսեր բնակելի համալիրը սահմանում է քաղաքային բնակության նոր չափանիշներ
02/11/2024 17:58
Կիսվել

Լույսեր բնակելի համալիրը սահմանում է քաղաքային բնակության նոր չափանիշներ

Այսօր պաշտոնապես իր դռներն է բացում Լույսեր բնակելի համալիրը, որը հավակնում է դառնալ Երևանի համար օրինակելի քաղաքաշինական նախագիծ: Լույսերը միավորում է հարմարավետությունն ու բնությունը՝ առաջարկելով մոտ մեկ հեկտար կանաչապատ բակ, հանգստի գոտիներ, ժամանակակից խաղադաշտեր և սպորտային հրապարակներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով:

Նախագծի պատմությունը

2019 թվականին հիմնադրված «Լույսեր» ՓԲ ընկերությունը, սկսելով մի խումբ գործարարների երազանքից, կարողացել է ստեղծել եզակի բնակելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մանրուք մտածված է բնակիչների հարմարավետության համար։

2020 թվական սեպտեմբերին, չնայած համավարակի և պատերազմական իրավիճակի բարդություններին, Արմսվիսբանկի ֆինանսական աջակցությամբ մեկնարկեց համալիրի շինարարությունը։ Ստորակետ ճարտարապետական արվեստանոցի և ԴևՍ Քոնսթրաքշեն ընկերության հետ համատեղ ջանքերի արդյունքում, այսօր իր դռներն է բացում 12,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բացառիկ համալիրը։

Կանաչապատում և էկոհամակարգ

Լույսերի առանձնահատկությունը ոչ միայն բարձրորակ շենքերն են՝ 430 բնակարաններով, այլ նաև մոտ մեկ հեկտար տարածքն ընդգրկող բակային միջավայրը։ Այստեղ ստեղծվել է յուրահատուկ միկրոկլիմա՝ շնորհիվ հատուկ մշակված դենդրոնախագծի։ 140 ծառ և 1500 թուփ ու բույս ընտրվել են՝ հաշվի առնելով Երևանի կլիմայական պայմանները։ Համալիրի բակում տնկվել են 9 տարբեր ծառատեսակներ՝ մշտադալար և տերևաթափ (սոճի, թխկի, բալենի, հացենի, սոսի, կաղնի և այլն), որանցից յուրաքանչյուրն ունի իր դերն և նշանակությունը բակի ընդհանուր միկրոկլիման կարգավորելու հարցում։

Բնակարանների պատշգամբներում տեղադրվել են շուրջ 1200 հատ ծաղկաման, որտեղ հետագայում բնակիչների կողմից տնկվող բույսերը կյանք կհաղորդեն մշակված «շենք-այգիներ» կոնցեպտին։

Ճարտարապետություն և տեխնոլոգիական լուծումներ

Շենքերի գեղեցիկ արտաքին տեսքը պահպանելն առաջնահերթություններից մեկն է եղել: Այդ նպատակով կիրառվել են մի շարք ճարտարապետական հնարքներ: Այսպես, շենքերն ունեն յուրահատուկ ֆասադային լուծումներ, մասնավորապես՝ օդորակիչների և ջեռուցման սարքերի արտաքին բլոկների համար նախատեսված են առանձին տարածքներ և պահոցներ, որոնք թաքցնում են տեխնիկական սարքավորումները՝ պահպանելով շենքի էսթետիկ տեսքը:

Լույսերի շենքերը հագեցած են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ Ջերմամեկուսիչ պատերի և ալյումինե պրոֆիլներով էներգախնայող ապակիների շնորհիվ շենքերը ստացել են էներգաարդյունավետության բարձր դաս։ Եվրոպական արտադրության գեներատորային համակարգը երաշխավորում է վթարային էլեկտրամատակարարում, իսկ ջրի ռեզերվուարները՝ նվազագույնը 24 ժամ ջրամատակարարում ջրանջատումների դեպքում։

Անվտանգություն և հարմարավետություն

Բնակիչների անվտանգությունն ապահովվում է շուրջօրյա տեսահսկման և ժամանակակից հակահրդեհային համակարգերով։ 450 մեքենանների համար նախատեսված ավտոկայանատեղիները  սարքավորված են մեքենաների համարանիշների ավտոմատ ճանաչման համակարգով։ Շենքերը կառուցվել են՝ հաշվի առնելով սահմանափակ շարժունակություն ունեցող բնակիչների կարիքները․ ապահովված են թեքահարթակներով և զրոյական մակարդակի մուտքերով:

Ենթակառուցվածքներ և հանգստի գոտիներ

Համալիրը բացառիկ է նաև իր ենթակառուցվածքներով։ Տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված հինգ խաղահրապարակները, մարզասարքերը և սպորտային դաշտերը խթանում են առողջ ապրելակերպը։ Ջրային գոտիները, հանգստի տարածքները և զրուցարանները  ստեղծում են հաճելի մթնոլորտ հանգստի և շփման համար։ Համալիրում գործում են առօրյա կարիքների համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ սուպերմարկետից մինչև գեղեցկության սրահ։

Թափանցիկություն և հաշվետվողականություն

«Լույսեր» ՓԲԸ-ն առաջին կառուցապատող ընկերությունն է Հայաստանում, որը թողարկել է կորպորատիվ պարտատոմսեր: Այս պարտատոմսերը հաջողությամբ ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում և մի քանի անգամ վերաթողարկվել են։ Ընկերությունը ներդրել և հետևողականորեն կիրառում է կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքները՝ մնալով հավատարիմ թափանցիկ և պատասխանատու գործունեության իր որդեգրած քաղաքականությանը։

Այսպես, Լույսեր ընկերության թափանցիկ աշխատաոճի վկայությունն են նաև շինարարության ողջ ընթացքում կայքում պարբերաբար հրապարակված լուսանկարները և բնակիչներին ուղարկված ամսական հաշվետվությունները։ Ընկերությունը նաև շարունակում է կանոնավոր կերպով իր կայքում հրապարակել ֆինանսական հաշվետվությունները։

Ապագա ծրագրեր

Լույսեր ընկերությունը պատրաստվում է նոր նախագծի մեկնարկին։ Շուտով համալիրի հարևանությամբ կսկսվի «Լույսեր» բիզնես կենտրոնի կառուցումը։ 11 հարկանի այս շենքը կդառնա բիզնեսի և ժամանցի եզակի կենտրոն՝ ներառելով ժամանակակից գրասենյակներ, մարզասրահ, ֆուտբոլի դաշտ, պոլիկլինիկա, ռեստորաններ և կոնֆերանս սրահներ։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39