11/04/2013 18:41
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ԿՐԿԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
Գյումրիում մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին:
Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող` աշխարհի 30 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իսրայել, Ավստրիա, Լատվիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա): Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ:
Արդեն 5 տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը համարվում է Հայաստանի երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը, որն օժտված պատանի և երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս ստանալու համընդհանուր ճանաչում և հիմք է հանդիսանում հաջող կարիերայի համար: Հայաստանում մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի առավել նշանակալից իրադարձություններից մեկն է:
09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
Արծաթ
684.8
-14.45
10:58 10/10/26
10:30 10/10/26
