ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 18/04/13
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 18-ին, բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կայացել: Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 15 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 33650000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.56%, փակմանը` 8.61%, առավելագույնը` 8.61%, նվազագույնը` 8.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.5687%: