Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը
12/12/2024 14:33
Կիսվել

Evocabank-ը համագործակցում է IFC-ի հետ՝ խթանելու ներառական ֆինանսավորումն ու կլիմայական նախագծերը

Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլար սինդիկացված վարկ` վարկավորումն ընդլայնելու, տեղական բիզնեսներին աջակցելու և Հայաստանի տնտեսական աճը խթանելու համար:

Evocabank-ը համագործակցության նոր  պայմանագիր է ստորագրել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ: Այս համագործակցության շրջանակներում IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ, որը հնարավորություն կտա Բանկին ընդլայնելու վարկավորման հնարավորությունները:

Evocabank-ի և IFC-ի համագործակցության նպատակը ֆինանսական ռեսուրսների հասանելիության մեծացումն է միկրո և փոքր ձեռնարկությունների, հատկապես՝ կլիմայական փոփոխություններին առնչվող և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների համար:

Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսական աճի, նորարարությունների և զբաղվածության ապահովման հիմնական շարժիչ ուժն են: Միկրո, փոքր և միջին ձեռնարկությունները` ՄՓՄՁ-ներն են ապահովում աշխատատեղերի զգալի մասը: Սակայն նրանք ունեն շուրջ 1.1 մլրդ ԱՄՆ դոլար միջոցների պահանջարկ` պայմանավորված այնպիսի խոչընդոտներով, ինչպիսիք են գրավի բացակայությունը կամ ֆինանսների կառավարման հմտությունների ոչ բավարար մակարդակը: Կանանց կողմից ղեկավարվող ՄՓՄՁ-ներն ավելի մեծ խնդիրների են հանդիպում, քանի որ դրանցից շատերը գրավադրման կամ բանկերից վարկ ստանալու ավելի քիչ հնարավորություններ ունեն:

IFC-ն Evocabank-ին կտրամադրի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ, ինչպես նաև ՄՓՄՁ-ներին վարկավորելու նպատակով այլ գործընկերներից կներգրավի ևս 10 մլն ԱՄՆ դոլար: Վարկային միջոցների կեսը կուղղվի կլիմայական փոփոխություններին առնչվող նախագծերի վարկավորմանը, իսկ 25 տոկոսը՝ կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին: Այս համագործակցությունը կօժանդակի կլիմայի փոփոխությունների ֆինանսավորման ընդլայնմանը և կանաչ վարկավորման չափորոշիչների տարածմանը:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախությամբ հայտարարում ենք IFC-ի և Evocabank-ի երկարաժամկետ հաջող գործընկերության շրջանակներում իրականացվող հերթական նախագծի մեկնարկը: Այս համագործակցությամբ Բանկին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկ և ևս մինչև 10 մլն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ, որը կուղղվի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կլիմայական փոփոխություններին և կանանց կողմից ղեկավարվող նախաձեռնություններին: Կարևորելով տնտեսության այն ոլորտները, որոնք շրջակա միջավայրի կայունության շարժիչ ուժն են և առաջ են մղում գործարար կանանց նախագծերը՝ Evocabank-ն ապացուցում է հանրության կյանքում զգալի ազդեցություն թողնելու իր նպատակը: IFC-ի հետ միասին մենք կերտում ենք ավելի պայծառ և ներառական ապագա Հայաստանի տնտեսության համար»:

IFC-ի Հարավային Կովկասի Տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշեց. «Փոքր ձեռնարկությունները Հայաստանի տնտեսության հիմնաքարն են, սակայն դրանցից շատերն աճելու և զարգանալու համար պայքարում են ֆինանսական միջոցներ հայթայթելու համար:  Evocabank-ի հետ մեր համագործակցությունը նպատակ ունի օգնել լրացնելու այս բացը: Նպատակաուղղված լինելով օժանդակություն ցուցաբերել կլիմայի փոփոխություններին առնչվող նախագծերին և կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ մենք ընդլայնում ենք այն հնարավորությունները, որոնք նպաստում են նորարարություններին, կայունությանը և ներառական տնտեսության  աճին»:

IFC-ն Evocabank-ի հետ համագործակցում է 2021 թվականից, երբ Բանկը ֆինանսավորման ընդլայնման և առևտրի վարկավորման նպատակով ստացավ 15 մլն ԱՄՆ դոլարի վարկ` ուղղված համավարակից հետո ՄՓՄՁ-ների կայունության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը: 2022 թվականին COVID-19-ի ազդեցություն ներքո փոքր ձեռնարկություններին ֆինանսական միջոցների հասանելիությունն ապահովելու  նպատակով IFC-ն ևս 15 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ տրամադրեց Evocabank-ին:

Բացի այդ, լինելով նորարար թվային ծառայություններ մատուցող Բանկ` Evoca-ն մասնակցել է IFC-ի DigiLab ծրագրին: Ծրագիրը նպատակ ուներ օժանդակելու Բանկի թվայնացման ռազմավարությանը և ճանապարհային քարտեզի մշակմանը՝ տեղական շուկայի կարիքներին համապատասխան նորարարությունների շնորհիվ Բանկի հաճախորդներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45