Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է «ՍՈՒՊԵՐ ՎԻԶԱ» ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
30/04/2013 14:59
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԳՈՐԾԱՐԿՈՒՄ Է «ՍՈՒՊԵՐ ՎԻԶԱ» ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline  բջջային բաժանորդների համար «Սուպեր Վիզա» նոր ծառայության մեկնարկի մասին:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նոր ծառայությունը հասանելի է միայն «ԱրմենՏել» ՓԲԸ կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդներին: Վճարելով օրական 800 դրամ` բաժանորդները, գտնվելով ռոումինգում և միանալով «Սուպեր Վիզա» ծառայությանը, կարող են զանգահարել Հայաստան և տեղական ուղղություններով, ինչպես նաև ստանալ զանգեր բոլոր տեղական և միջազգային ուղղություններով օրվա ընթացքում 20 րոպե զրոյական տարիֆով: Զանգերի արժեքը օրվա ընթացքում 21-րդ րոպեից սկսած կազմում է 40 դրամ:

«Ընկերության նոր առաջարկն երկրից դուրս գտնվող մեր բաժանորդների շփումը դարձնում է ավելի հարմարավետ և հաճելի: «Սուպեր Վիզա» ծառայության շնորհիվ մեր բաժանորդները, գտնվելով ռոումինգում, կունենան անհամեմատ մատչելի կապ, որն էլ հնարավորություն կընձեռի նրանց միշտ լինել կապի մեջ իրենց ընկերների և բարեկամների հետ»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Օրվա ընթացքում զանգեր չկատարելու և չստանալու դեպքում ծառայության  համար վճար չի գանձվում: Եթե զանգը սկսվել է մեկ օր և ավարտվել հաջորդ օրը, ապա վճարը գանձվում է 2 օրվա համար:  Օրական վճարի դիմաց տրամադրվող րոպեները կարող են օգտագործվել մինչև օրվա վերջ: Րոպեների գործողության ժամկետը որոշվում է Հայաստանի ժամանակով:

Ծառայության գործողության ժամկետը 20 օր է: Բաժանորդը կարող է ակտիցանել/ապաակտիվացնել ծառայությունն այնքան անգամ, որքան ցանակնում է: «Սուպեր Վիզա» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *400# հրահանգը, իսկ ապաակտիվացնելու համար` *401# հրահանգը:

«Սուպեր Վիզա» ծառայությունը «ԱրմենՏել» ընկերության բաժանորդների համար հասանելի է Վրաստանում, Իտալիայում և ԱՊՀ այն երկրներում, որտեղ հասանելի են  Beeline, Kyivstar և Wind Italy ցանցերը:

Ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52