ՌՈՒՍԱԿԱՆ «ТагАЗа» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՍՊՈՐՏԱՅԻՆ ԿՈՒՊԵԻ ԹՈՂԱՐԿՄԱՆԸ
Ռուսական «ТагАЗа» ընկերությունը պատրաստվում է նոր սպորտային կուպեի արտադրությանը: Ներկա պահին «ТагАЗа» ընկերությունը թողարկում է Tagaz Aquila-ն, որը իրենից ներկայացնում է չորս դռնանի սպորտային մեքենա:
Մեքենայի վրա տեղադրված է 1,6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ, որի հզորությունը կազմում է 107 ձիաուժ: Նման սպորտային տեսք և կարգավիճակ ունեցող ավտոմեքենայի համար ընկերության աշխատակիցները մինչ տարվա վերջ պատրաստվում են թողարկել նոր` 170 ձիաուժ հզորությամբ շարժիչ, որը կաշխատի մեխանիկական և ավտոմատ փոխանցման տուփերի հետ:
Ընկերությունը մոտ ժամանակներում պատրաստվում է արտադրել Tagaz Aquila-ի կուպե տարբերակը: Tagaz Aquila ներկա պահին վաճառվում է 415.000 ռուբլով, ինչը համարժեք է մոտավորապես 13.500 ԱՄՆ դոլարին: